3-սենյականոց բնակարան, Կենտրոն
Նկարագրություն
Ամբողջ բնակարանի նկարագրությունը Բնակարանը գտնվում է Երևանի փոքր կենտրոնի սրտում՝ Հանրապետության հրապարակում։ Հյուրերը կարող են հաճելի ժամանակ անցկացնել այս նոր վերանորոգված, ժամանակակից և հարմարավետ բնակարանում, որը քայլելու հեռավորության վրա է գտնվում հետևյալ հիմնական փողոցներից և տեսարժան վայրերից՝ Հանրապետության հրապարակ (5 րոպե), «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան (2 րոպե), Հյուսիսային պողոտա (2 րոպե), Աբովյան փողոց (2 րոպե), «Վերնիսաժ» (5 րոպե), Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն (11 րոպե) և «Կասկադ» համալիր (25 րոպե) ։ Քաղաքի փոքր կենտրոնում գտնվելու շնորհիվ՝ մերձակայքում կան բազմաթիվ ռեստորաններ, պանդոկներ, սրճարաններ և բարեր, ինչպես նաև թանգարաններ, զբոսայգիներ, խանութներ, սուպերմարկետներ, դեղատներ և գեղեցկության սրահներ։ Բնակարանը գտնվում է վերելակով հագեցած նորակառույց շենքի երկրորդ հարկում։ Ամբողջական բնակարանը բաժանված է երկու առանձին բնակարանային հատվածի․ մեկն ունի 2 ննջասենյակ (այս հատվածն է տրվում վարձակալության), իսկ մյուսը՝ 1 ննջասենյակ (վարձակալության չի տրվում) ։ Այս երկու տներն ունեն մեկ ընդհանուր միջանցք՝ գլխավոր մուտքի հատվածում, սակայն յուրաքանչյուրն ունի իր առանձին՝ փակվող դուռը։ Սա ապահովում է լիարժեք ԱՆՁՆԱԿԱՆ տարածք և ձայնամեկուսացում երկու տների/հատվածների համար։ Գույքի նկարագրության մեջ նշված հեռավորությունը հաշվարկվել է Google Maps-ի միջոցով։ Վարձակալության տրվող բանկարանի/տարածքի նկարագրություն Հյուրերը կարող են լիարժեք օգտագործել վարձով տրվող բնակարանի ամբողջ տարածքը։ Այս նոր, ժամանակակից և հարմարավետ բնակարանն առաջարկում է առանձին ջեռուցման համակարգ, օդորակիչ և անվճար Wi-Fi։ Երկու ննջասենյակ՝ յուրաքանչյուրում մեկական մեծ (queen-size) մահճակալ, զգեստապահարաններ և անկողնային պարագաներ։Հյուրասենյակ՝ բացվող բազմոցով, արբանյակային հեռուստատեսությամբ (հարթ էկրանով հեռուստացույց) և Wi-Fi կապով։ Լիովին կահավորված նոր խոհանոց՝ սառնարան, սալօջախ, ջեռոց, միկրոալիքային վառարան, էլեկտրական թեյնիկ, խոհանոցային սպասք և պարագաներ։Առանձին սանհանգույց՝ ցնցուղ, անվճար սրբիչներ, լվացքի մեքենա, չորանոց, արդուկ և արդուկի սեղան, վարսահարդարիչ։ Խնդրում ենք նկատի ունենալ հետևյալ պայմանները՝ Դռները պետք է միշտ կողպված լինեն՝ թե՛ վարձակալված բնակարանի/տարածքի, թե՛ բնակարանի հիմնական մուտքի դուռըԲնակարանում ծխելը խստիվ արգելված է (ծխել հնարավոր է 2-րդ հարկի ընդհանուր օգտագործման պատշգամբում)Ընտանի կենդանիներ պահելը խստիվ արգելված էԽնջույքներ կազմակերպելը խստիվ արգելված էՇատ բարձր ձայնով երաժշտություն միացնելն արգելված էԺամը 23:00-ից հետո աղմկելը խստիվ արգելված էԲնակարանը հարմարեցված չէ մինչև 10 տարեկան երեխաների համար (այսինքն՝ բացակայում են երեխաների անվտանգությունն ապահովող միջոցները)Կացության իրավունք ունեն միայն ամրագրման մեջ նշված անձը և նրա՝ տեղեկացված հյուրերըԽնդրում ենք դուրս գալիս փակել պատուհաններըԽնդրում ենք դուրս գալիս անջատել օդորակիչը, հեռուստացույցը, լվացքի մեքենան, չորացուցիչը, սալօջախը, ջեռցը և միկրոալիքային վառարանըԽնդրում ենք նախապես տեղեկացնել բնակարանից դուրս գալու ձեր ծրագրի/ժամի մասինԽնդրում ենք հարգանքով վերաբերվել բնակարանին և դրա գույքին
Պարամետրեր
Հարմարություններ
Գտնվելու վայրը
Երևան, Կենտրոն









Ճշգրիտ հասցեն տերը կհայտնի զանգից հետո՝ այդպես ավելի անվտանգ է բոլորի համար։
Նման կացարաններ մոտակայքում
Մի փոխանցեք կանխավճար մինչև տեղավորվելը։ Դիտեք կացարանը հանդիպման ժամանակ՝ վճարումը տիրոջն անմիջապես։



