Առանձնատուն, Եղվարդ
Նկարագրություն
Սեպտեմբերի 1-4-ը կտրամադրվի 10% զեղչված արժեքով։ Հյուրատունը տրամադրվում է գիշերակացով և առանց գիշերակացի տարբերակներով։ Փակ տաղավարը նախատեսված է մինչև 36 անձի, իսկ բացը` Շուրջ 60 անձի համար։ Առանց գիշերակացի դեպքում տրամադրվում է 2 ննջարան, առաջին հարկից։ Հյուրատանը առկա է 11 ննջարան, նախատեսված 22֊24 անձի համար։ Ննջարաններից 9-ում տեղադրված են օդորակիչներ, իսկ ընդհանուր սրահներում ևս 3 օդորակիչ։ Ընդհանուր առկա է 8 սանհանգույց, 1-ը բակում, 7-ը հյուրատանը։ Սպասքը և դինամիկը ներառված են արժեքի մեջ։ Արժեքը 90 000֊160 000 դրամ, կախված անձանց քանակից և գիշերակացի հանգամանքից։ Մուտքի և ելքի ժամեր` 11։30-23:00 առանց գիշերակացի դեպքում: 11։30-11:00 գիշերակացի դեպքում, ննջարանները տրամադրվում են ժամը 14։00-ից: Կախված օրից, ժամերը կարող ենք համաձայնեցնել (փոփոխել) ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Յուրաքանչյուր օր, անկախ գիշերակացի և հյուրերի առկայության հանգամանքից, բակում, խոհանոցում և փակ տաղավարում ժամը 08։30-ից կատարվում է մաքրություն, աշխատանքները հավուր պատշաճ կազմակերպելու նպատակով, իսկ լողավազանում` Ժամը 07։00-ից (եթե դա խնդիր է Ձեզ համար, ապա չենք կարող համագործակցել) ։ Օրվա ընթացքում, աշխատողը մի քանի անգամ այցելում է տարածք` Տարածքը վիզուալ դիտելու նպատակով։ Առավել մանրամասն ստորև` Օրավարձով կամ երկարաժամկետ տրվում է ամառանոց` Ք. Եղվարդ, Խանջյան 3 հասցեում (Դավիթաշենից 12 կմ) ։ Հիանալի վայր և լուսավորություն, տարբեր արարողությունների համար։ 1-ին հարկում` * ընդարձակ խոհանոց (12 անձի համար նախատեսված գույքով (ուգալոկ)) սառցարան, սառնարան, գազօջախ, ջեռոց, միկրոալիքային վառարան, * հյուրասենյակ, բառի հարմարանքով, * 2 ննջարան, երկտեղանոց, * 1 սանհանգույց։ * դրսում` Բաց տաղավար, պարային զոնա, թենիսի և սեղանի խաղերի առաձին հատված, խորովածանոց՝ շշերով, առանձնացված թոնիր՝ միս կախելու հարմարանքով, լողավազան լույսերով, ֆիլտրացվող` 4×8 մ, խորությունը 1.30- 1.80 մ, հանդերձարան և սանհանգույց։ 2-րդ հարկում` * 5 ննջարան երկտեղանոց, որից 1 -ը՝ երկհարկանի մանկական մահճակալով, * 2 սանհանգույց, * ապակիներով փակ պատշգամբ 68 քմ, մինչև 40 անձի համար նախատեսված, 3-րդ հարկում` * խոհանոց, * 4 ննջարան, յուրաքանչյուրը իր սանհանգույցով և երկտեղանոց մահճակալով, * հանգստի տաղավար * բաց պատշգամբ 65 քմ, տեսարան դեպի Արարատ, Արագած և Արա լեռներ։ Ննջարաններում առկա են` Օդորակիչ, պահարան, տրիմո և փայտե սեղան իր աթոռներով։ * Արժեքը Կախված է հյուրերի քանակից, գիշերակացից, շաբաթվա օրից և տրամադրվող սպասքից (մինչև 60 անձի) ։ * Նաև, հավելյալ վճարով տրամադրվում են` Սպասք լվացող, մատուցող և խոհարար։ Խնդրում եմ զանգահարել բացառապես ընտանեկան կամ նմանատիպ հավաքույթների համար, միայն տղաների չի տրամադրվում։ Առանց գիշերակացի դեպքում գինն իր մեջ ներառում է` Բակը, փակ տաղավարը և տան առաջին հարկը: Մասնավորապես՝ * ամառային և փակ խոհանոցը, * լողավազանը, * ապակիներով փակ սրահը, * 2 ննջասենյակ 1-ին հարկում, * 2 սանհանգույց * խորովածանոցը (շշերով), * սառնարանները, * նվագարկիչ բլութութով։ Տարածքը հարմար է ծննդյան, կնունքի, հարսանեկան (փոքր), կորպորատիվների և նմանատիպ արարողությունների համար։ Առկա է բոլոր անհրաժեշտ հարմարանքները՝ * ամբողջ տարածքը լուսավորված և Wifi ծածկույթով *մշտական լույս (առկա է նաև դվիժոկ) * լողավազան ֆիլտրացվող 4×8, լուսային էֆեկտներով * դիզայիներական ոճով պատրաստված կահույք (սեղաններ, աթոռներ և այլն) * մանղալ (շշերով) և թոնիր * ուզբեկական փլովի, ուխայի պատրաստման կաթսա` Իր վառարանով * սպասք * գազօջախ (դուխովկա 2 հատ) * 3 հատ սառնարան և 1 սառցարան * սառը և տաք ջուր մշտական * զուգարան, բաղնիք * սեղանի թենիս * նվագարկիչ, հեռուստացույցներ (սմարթ) և այլն։ Մանրամասների և ավել նկարների համար գրել viber, WhatsApp, Ամբողջ ճանապարհը ասֆալտապատ և լուսավոր, տարածքում առկա են մթերային խանութներ, 2 կմ հեռ. Գործում է Երևան Սիթի սուպերմարկետ։ Շնորհակալություն մեզ ընտրելու համար։
Պարամետրեր
Հարմարություններ
Գտնվելու վայրը
Եղվարդ









Ճշգրիտ հասցեն տերը կհայտնի զանգից հետո՝ այդպես ավելի անվտանգ է բոլորի համար։
Մի փոխանցեք կանխավճար մինչև տեղավորվելը։ Դիտեք կացարանը հանդիպման ժամանակ՝ վճարումը տիրոջն անմիջապես։